Սպորտի միջազգային օրը՝ Վաղարշապատում

Սպորտ
08.04.2022

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շնորհակալագրեր է հանձնել Մկրտիչ Չիրքինյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին:

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցավ սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որտեղ ցուցադրական ելույթներ ունեցան համայնքում գործող բոլոր մարզադպրոցների սաները՝ 14 մարզաձեւերում:

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շնորհավորեց մարզաշխարհի ներկայացուցիչներին` տոնական օրվա առթիվ, կարեւորեց սպորտի եւ առողջ ապրելակերպի դերը` համայնքի զարգացման գործում, շնորհակալություն հայտնեց մարզիկներին եւ նրանց մարզիչներին՝ համայնքը հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում եւ առաջնություններում պատվով ներկայացնելու համար:
Համայնքապետը նաեւ շնորհակալագրեր հանձնեց ԽՍՀՄ սպորտի վարպետ Մկրտիչ Չիրքինյանին եւ օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին՝ համայնքի սպորտային կյանքում ներդրած անուրանալի ավանդի համար։

Միջոցառմանը ներկա էին սպորտի երախտավորներ, համայնքային իշխանության ներկայացուցիչներ։

Լուսանկարներ

Նորություններ