Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացավ սպորտային պարերի բաց առաջնություն, որին մասնակցում էին 4-17 տարեկան ավելի քան 200 պարող՝ Հայաստանի ամբողջ տարածքից եւ Արցախից։
Մրցաշարն անցկացվել է վեց ենթախմբով, լատինոամերիկյան եւ եվրոպական պարաոճերում:
Ժյուրիի կազմում ընդգրկված էին Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի մրցավարները՝ խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանի գլխավորությամբ:
Բացի մրցանակային տեղերից, մրցաշարում սահմանված էր նաեւ Վաղարշապատ համայնքի ղեկավարի խրախուսկան գավաթ:
Համայնքում կազմակերպվող հանրապետական մրցաշարերը եւ բաց առաջնությունները նպաստում են ոչ միայն մեր սաների մասնագիտական աճին եւ փորձի փոխանակմանը, այլ նաեւ աշխուժացնում են համայնքի մշակութային փոխգործակցությունն այլ համայնքների հետ՝ ստեղծելով մշակութային նոր կապեր եւ հարթություններ:
Մրցաշարը կազմակերպվել էր Վաղարաշապատի համայնքապետարանի աջակցությամբ: