Տեղի ունեցավ ՍՆՏԶ ծրագրի Բաղադրիչ 1-ի մասնակցության Միկրոծրագրի ընտրության ժողով

Բարեկարգում
04.04.2022

Ապրիլի 4-ին Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրակացվող Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ԼՖ ծրագրի Բաղադրիչ 1-ին մասնակցության Միկրոծրագրի ընտրության ժողովը:

Մասնակիցները կողմ քվեարկեցին ժողովի ժամանակ առաջարկված ծրագրին՝ վերակառուցել Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցի մարզադահլիճը:

Ժողովի ժամանակ ընտրվեց նաեւ ծրագրի իրականացման կոմիտե, որը կնախագահի համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

Լուսանկարներ

Նորություններ