Ապրիլի 2-ին տեղի ունեցած համամարզային շաբաթօրյակի շրջանակում Էջմիածին եւ Ոսկեհատ համայնքների ողջ տարածքում իրականացվեցին ընդհանուր մաքրման եւ աղբահանության աշխատանքներ:
Մաքրվեցին քաղաք մտնող հիմնական ճանապարհների մայթեզրերը, գերեզմանամուտքերը, հանրային տարածքները, կամուրջներն ու դրանց հարակից տարածքները, կատարվեցին հուշարձանների լվացման աշխատանքներ, շաբաթօրյակի աշխատանքների ընթացքում անհրաժեշտության դեպքում կիրառվել է նաեւ մաքրող տեխնիկա։
Շաբաթօրյակին մասնակցեցին համայնքում գործող պետական տարբեր ստորաբաժանումների, դպրոցների, համայնքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներ,կամավոր երիտասարդներ եւ պատանիներ։