Համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին։
«Անմահության խորհրդով» խորագիրը կրող ցերեկույթին քանոնահար Մարիաննա Գեւորգյանը նվագեց հայկական ժողովրդական մեղեդիներ, նվագակցում էր դաշնակահար Հարություն Թագվորյանը: Ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը կատարեց Խաչիկ Մանուկյանի եւ Արցախյան վերջին պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի գրվածքները։
Հուշ-ցերեկույթին ներկա էին Արցախյան պատերազմների զոհերի հարազատները, Վաղարշապատի համայնքային ղեկավարությունը` համայնքապետ Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ։
Համայնքապետը շնորհակալագրեր հանձնեց Մարիաննա Գեւորգյանին եւ Հռիփսիմե Սարգսյանին` հայրենանվեր գործունեություն ծավալելու համար։