Ճանաչողական այցով Ֆրանսիայում էր համայնքապետ Դիանա Գասպարյանը

Foreign Relations
31.03.2022

Ճանաչողական այցով Ֆրանսիայում էր Վաղարշապատի համայքնապետ Դիանա Գասպարյանը:
Համայնքի ղեկավարն այցելել է պետական գերատեսչություններ, ծանոթացել աշխատանքների կազմակերպման մոդելին: Հանդիպումներ են եղել Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի, սենատոր Պիեղ Ուզուլիասի, Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցացիայի նախագահ Դեյվիդ Լիսնաղի, Նորմանդիա վարչական շրջանի Էր դեպարտամենտի ղեկավար Լորենս Բուսյեի, Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեմի Բոլեգի եւ այլ պաշտոնատար այրերի հետ:
Իսի լե Մուլիոնյի քաղաքապետի եւ փոխքաղաքապետեր Արթուր Խանջյանի եւ Քլեղ Գիշաղի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղիների ընդլայնումը հատկապես զբոսաշրջության ոլորտում եւ «Խելացի քաղաքներ» համագործակցության պայմանագրի շրջանակում, որը հաստատվել էր 2019 թվականին:

Այցի ընթացքում քննարկվել են աշխատանքի կազմակերպման ֆրանսիական փորձի հնարավոր կիրառումը՝ համայնքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատանքները կազմակերպելիս, դրանց արդյունավետությունն ու հեռանկարները:

Այցը տեղի էր ունեցել Եվրոպայի եւ Արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող «Ապագա կերտող անձանց հրավերի ծրագրի» շրջանակում, որի նպատակը մասնակցի ծանոթացումն է՝ ֆրանսիական գերատեսչությունների աշխատանքի մոդելին, նոր կապերի ստեղծումը՝ հետագա փոխգործակցության համար։

Photos

News