«Սիրո գարուն» գրական-երաժշտական երեկոն` Հ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում

Culture
23.03.2022

Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ երաժիշտ, ասմունքող Թամարա Հակոբյանի՝ «Սիրո գարուն» խորագրով գրական-երաժշտական երեկոն:

Երեկոյին միահյուսվեցին դասական ու ժամանակակից բանաստեղծների լավագույն գործերը, կապող թելը, իհարկե, սերն էր: Ընթերցվեցին Պարույր Սեւակի, Համո Սահյանի եւ ժամանակակից գրողներ Խաչիկ Մանուկյանի, Էդուարդ Հախվերդյանի, Լիլիթ Բաղդասարյանի ու Ջուլիետա Խաչատրյանի գործերը:

Ամբողջ երեկոյին ասմունքին ուղեկցում էին դաշնամուրի թովիչ հնչյունները՝ կոմպոզիտոր, դաշնակահար Մհեր Սամվելյանի կատարմամբ, ինչն էլ երեկոյին յուրատիպ ներբերանգներ էր հաղորդում: Թամարա Հակոբյանի բնորոշմամբ՝ երաժշտության հետ համադրությամբ, պոեզիան վերածվում է աղոթքի:

Հրավիրյալների թվում էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ժամանակակից գրողները, որոնց գործերն ընթերցվեցին, գրականասեր քաղաքացիներ:

Երեկոն լեցուն էր սիրով, պոեզիայով, երաժշտության հնչյուններով, գինու բույրով եւ ջերմ զրույցներով:

Photos

News