Էջմիածնի Պատմաազգագրական թանգարանում բացվեց նկարիչ Նարեկ Գյարաքյանի անհատական ցուցահանդեսը:
Երեկ՝ մարտի 15-ին, Պատմաազգագրական թանգարանում բացվեց էջմիածինցի նկարիչ Նարեկ Գյարաքյանի՝ «Ինքդ քեզ հետ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են թվով 17 աշխատանք, որոնք հեղինակը ստեղծել է վերջին շրջանում:
Բացմանը ներկա էին մշակութասեր քաղաքացիներ, նկարչի հարազատները: Թանգարանի տնօրեն Անժելա Թադեւոսյանը ներկայացրեց Նարեկ Գյարաքյանի կենսագրությունը, ստեղծագործական ճանապարհը:
Սա նկարչի թվով 3-րդ անհատական ցուցահանդեսն է: Մինչ այս նրա գործերը ներկայացված են են եղել Հայաստանի մի շարք պատկերասրահներում:
Ցուցահանդեսը բաց է լինելու մեկ շաբաթ, մուտքն ազատ է: