ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Բարեկարգում
13.11.2020

Սպանդարյան եւ Կամո փողոցների հիմնանորոգումն իրականացվում է Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնքի 55% համաֆինանսավորմամբ:
Ծրագրում ներառված Սպանդարյան փողոցի ասֆալտապատվող հատվածի մակերեսը կազմում է 9680 քմ:
Փողոցի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում կատարվել է եզրաքարերի փոխարինում, կառուցվել է ջրահեռացման համակարգ, հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ասֆալտի նախկին շերտը:
Այս պահին Սպանդարյան փողոցում ընթանում են ասֆալտապատման ակտիվ աշխատանքներ՝ քաղաքապետարանի համապատասխան մասնագետների վերահսկողությամբ: Իսկ Կամո փողոցում ավարտին են մոտենում ջրահեռացման համակերգի կառուցման եւ եզարքարերի փոփոխման աշխատանքները:

Լուսանկարներ

Նորություններ