Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրանական գրադարանում տեղի ունեցավ Լիլիթ Բաղդասարյանի «Locus Morbi» գրքի քննարկումը:
Գրքամոլ ակումբի նախաձեռնությամբ Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ մեր համայնքի տաղանդավոր երիտասարդ գրող Լիլիթ Բաղդասարյանի «Locus Morbi» գրքի քննարկումը: 
 Հեղինակը ներկայացրեց գրքի ստեղծման, անվան ընտրության պատմությունը, քննարկման մասնակիցները ընթերցեցին շարքի իրենց սիրելի բանաստեղծությունը, նկարագրեցին զգացողությունը եւ ընկալումը: Գրքի շուրջ ծավալված քննարկումները խորը փիլիսոփայական էին եւ անհատական ըմբռնումով մեկնաբանված:
 Գրական հանդիպումները միտված են համայնքում մշակութային եւ կրթական կյանքի առավել ակտիվացմանը, իսկ սկսնակ գրողների համար նաեւ ճանաչում ձեռք բերելու լավ հնարավորություն են: 
 Քննարկմանը ներկա էր նաեւ մտավորական, գրող Խաչիկ Մանուկյանը: