Այսօր՝ մարտի 10-ին, Վաղարշապատ համայնքի ղեկավարի՝ սպորտի եւ երիտասարդության հարցերով խորհրդական Անդրանիկ Կարապետյանը Ոսկեհատ վարչական շրջանի ղեկավար Արմեն Խուդաբաշյանի հետ հանդիպում ունեցավ Ոսկեհատի երիտասարդների հետ:
Հանդիպումը միտված էր Ոսկեհատի երիտասարդներին ներգրավվելու երիտասարդական եւ հասարակական ակտիվ աշխատանքներում, ստեղծելու համագործակցություն Էջմիածնի երիտասարդական խորհրդի հետ:
Հանդիպման ընթացքում խորհրդականը ներկայացրեց Վաղարշապատի երիտասարդական խորհուրդը, վերջինիս գործունեությունը, քննարկվեցին համայնքին եւ երիտասարդներին վերաբերող խնդիրները: Երիտասարդները հանդես եկան առաջարկներով, ներկայացրին համայնքի զարգազման իրենց տեսլականը, առաջնահերթ լուծում պահանջող հարցերը:
Նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական՝ ապահովելու երիտասարդների ներգրավվածությունը հասարակական ակտիվ կյանքին, ինչպես նաեւ համայնքի զարգացմանն ուղղված աշխատանքներին: