Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում մարտի 3-ին կայացավ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող եւ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի ենթածրագրի ընտրության ամփոփիչ ժողովը, որը վարեց համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: 
 Փետրվարի 21-ին տեղի ունեցած առաջին՝ Գաղափարների ընտրության ժողովի ժամանակ Նախաձեռնող խումբը, ամփոփելով համայնքի բնակիչների շրջանում անցկացված հարցումների արդյունքները, որոշում էր ընդունել դիմել Տարածքային զարգացման հիմնադրամ` համալրելու «Բարեկարգում» տնօրինության եւ «Բնակարանային կոմունալ վարչության» ավտոպարկը: 
 Հիշեցնենք, որ այս ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների եւ մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Այն իրականացվում է համայնքի 5% համաֆինասավորմամբ: