Գաղափարների ընտրության ժողով՝ ՍՆՏԶ ծրագրի Բաղադրիչ 2-ի շրջանակում

Բարեկարգում
21.02.2022

Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի Գաղափարների ընտրության ժողովը, որը վարեց համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:
Նախքան հանդիպման օրը, իրականացվել էր գաղափարների հավաքագրում՝ հարցում իրականացնելով համայնքի բնակիչների շրջանում, նաեւ՝ առցանց հարթակում՝ հնարավորություն տալով բնակիչներին՝ իրենց գաղափարաներն ուղղել համանքապետարան՝ էլեկտրոնային տարբերակով: Նախաձեռնող խմբի անդամները, ելնելով հարցումների արդյունքներից, հանդես եկան առաջարկներով, ըստ որում առաջնային լուծում պահանջող խնդիրը՝ համայնքի աղբահանության եւ սանմաքրման կազմակերպումն է եւ համայնքի սանիտարական պահպանումն ապահովող տեխնիկայի ձեռբերումը։
Նախաձեռնող խումբը, համակցելով հավաքագրված գաղափարները եւ այսօրվա ժողովի արդյունքները, որոշում ընդունեց դիմել Տարածքային զարգացման հիմնադրամ` համալրելու «Բարեկարգում» տնօրինության եւ «Բնակարանային կոմունալ վարչության» ավտոպարկը:

Լուսանկարներ

Նորություններ