Գրքի տոնին նվիրված միջոցառումները՝ Վաղարշապատում

Կրթություն
18.02.2022

Գրքի տոնին ընդառաջ, Հովհաննես Հովհաննիայանի անվան կենտրանական գրադարանը վաղ առավոտից ընդունում է բազմաթիվ հյուրերի, ովքեր ձեռնունայն չեն գալիս գրադարան: Ընթերցասեր հանրությունը գրադարանին է նվիրում տարաժանր եւ տարբեր տարիների հրատարակության գրքեր:
Գրադարանի հյուրերից էին «Ոստան» մանակապարտեզի սաները, որոնց համար Հովհաննես Թումանյանի հեքիաթներն է ընթերցել համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։
Համայնքապետը նաեւ գրադարանին է նվիրել գրքեր` պահանջված գրականության ցանկից` հայ ու այլազգի գրողների լավագույն ստեղծագործությունները։

Լուսանկարներ

Նորություններ