Գրքի տոնին ընդառաջ, Հովհաննես Հովհաննիայանի անվան կենտրանական  գրադարանը վաղ առավոտից ընդունում է բազմաթիվ հյուրերի, ովքեր ձեռնունայն չեն գալիս գրադարան: Ընթերցասեր հանրությունը գրադարանին է նվիրում  տարաժանր եւ տարբեր տարիների հրատարակության գրքեր: 
 Գրադարանի հյուրերից էին «Ոստան» մանակապարտեզի սաները, որոնց համար Հովհաննես Թումանյանի հեքիաթներն է ընթերցել համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ 
 Համայնքապետը նաեւ  գրադարանին է նվիրել գրքեր` պահանջված գրականության ցանկից` հայ ու այլազգի գրողների լավագույն ստեղծագործությունները։