ԷՋՄԻԱԾՆԻ ԹԻՎ 5 ԵՎ ԹԻՎ 15 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ԱՊԱՀՈՎՎԵԼ ԵՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Կրթություն
13.11.2020

Ուսումնական գործընթացի վերսկսմանն ու ձմռանն ընդառաջ Էջմիածնի թիվ 5 եւ թիվ 15 մանկապարտեզները ապահովվել են ջեռուցման համակարգով:
Էջմիածնում գործող 8 մանկապարտեզներից լոկալ ջեռուցմամբ ապահովված չէին միայն այս 2 մանկապարտեզները: Ձմռան ամիսներին վառարաններով ջեռուցվող այս մանկապարտեզները դժվարություններ էին ունենում: Այսուհետ այդ խնդիրներն անցյալում կմնան: Տեղադրված համակարգերով կապահովվի մանկապարտեզների ամբողջական ջեռուցումը:

Լուսանկարներ

Նորություններ