Ճապոնական ֆիլմերի փառատոնը Հայաստանում անցակցում է արդեն 15-րդ անգամ: Այս տարի, փառատոնի շրջանակներում, փետրվարի 3-ից 24-ը (ընդհանուր 6 օր) կցուցադրվի ժամանակակից ճապոնական կինեմատոգրաֆը ներկայացնող 6 ֆիլմ՝ Հայաստանի չորս քաղաքներում:
Ճապոնական ֆիլմերի 15-րդ փառատոնի շրջանակում Վաղարշապատի համայնաքապետարանում ցուցադրվեց ռեժիսոր Կացուհիդե Մոտոկիի 2019 թվականին նկարահանած «Իվանե. անխռովության սուրը» ֆիլմը:
Ֆիլմի դիտմանն անձամբ ներկա էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին։ Ճապոնական մշակույթին բնորոշ նրբանկատությամբ եւ հարգանքով, իր հայալեզու խոսքում դեսպանն ընդգծեց փառատոնի կարեւորությունը՝ հայ-ճապոնական եղբայրական հարաբերությունների ամրապնդման գործում, նշելով, որ արդեն ավանդական դարձած փառատոնը տարեց տարի առավել մեծ ճանաչում եւ սեր է վայելում Հայաստանում։
Համայնքապետ Դիանա Գասպարյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ նման միջոցառումները նոր օղակներ են ստեղծում երկու երկրների եւ առանձին համայնքների առավել ջերմ եւ սերտ համագործակցության համար։ Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի դեսպանատանը՝ փառատոնը եւս մեկ անգամ Վաղարշապատում անցկացնելու համար, համայնքապետը պատրաստակամություն հայտնեց համագործակցության ուղիները առավել ընդլայնելու՝ ընդգծելով, որ 2022-ը այս առումով լինելու է բովանդակային տարի, քանի որ բացի մշակութային փոխգործակցությունից, արդեն իսկ կա հաստատված դրամաշնորհային ծրագիր՝ Վաղարշապատի թիվ 13 մանակապարտեզի չվերանորոգված մասնաշենքը վերանորոգելու համար:
Մեր համայքը փառատոնը հյուրընկալող հնաբնակ համայքների թվում է. սկսած 2013 թվականից, մենք մասնակից ենք դառնում այս տոնին։
Նախքան ֆիլմի դիտումը դեսպան Ֆուկուշիմա Մասանորին եւ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շրջայց են կատարել համայքապետարանի նախասրահում, դեսպանը ծանոթացել է ցուցադրված կտավներին։