Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Վաղարշապատի թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշար, որին մասնակից եղան Հայաստանի տարբեր մարզերի մարզադպրոցները ներկայացնող շուրջ 230 մարզիկ` 2008-2009 եւ 2010- 2011թթ. տարիքային խմբերում։
Մրցաշարի պատվավոր հյուրերն էին ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժնումների զինվորականներ, որոնք պարգեւատրվեցին շնորհակալագրերով` մասնագիտական օրվա առթիվ։
Շնորհակալագրերով պարգեւատրվեցին նաեւ համայնքում սպորտի զարգացման գործում ավանդ ներդրած անձինք։
Մրցաշարի թիմային գավաթը նվաճեց Վաղարշապատի թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ի թիմը:
Սպորտն ու բանակը քայլում են կողք կողքի` միմյանց զուգորդելով եւ փոխլրացնելով, այսօրվա մարզվող պատանին վաղվա հզոր բազկով եւ ամուր կամքով զինվորն է, որի կարիքն ունի մեր երկիրը։