Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի միջոցառումների շրջանակում, Չարենց 1-ին թաղամասում բնակիչների նախաձեռնությամբ տեղադրվեց հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշակոթող:
Հուշակոթողի բացումը վերապահվեց Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին: Օրհնության կարգը կատարեց Տեր Ներսես քահանա Ռուշանյանը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ թիվ N զորամասի սպայակազմը եւ զինծառայողները: