Սիրելի՛ զինվորներ, սպաներ եւ գեներալներ,
 Հարգելի՛ հայրենակիցներ,
 Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ, մաղթում խաղաղություն եւ անառիկ սահմաններ: 
  Այս երեք տասնամյակի ընթացքում հայկական բանակն ապացուցել է իր անփոխարինելի դերը մեր ինքնության պահպանման գործում՝ կերտելով հայրենասիրության, արիության եւ անձնազոհության բազում դրվագներ, տալով հերոս զավակներ. խոնարհումս հանուն հայրենիքի ընկած յուրաքանչյուր զինվորի պայծառ հիշատակին: Գլուխ եմ խոնարհում նրանց ծնողների, զավակների, կանանց ու հարազատների առաջ: 
  Մենք պետք է շարունակենք մեր նահատակ եղբայրների կիսատ թողած գործը, շենացնենք ու զորացնենք մեր հայրենիքը՝ արժանի լինելով մեր հերոս եղբայրներին: 
Հայոց բանակում ծառայող մեր զինվորներն այսօր էլ շարունակում են կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը՝ ամուր կամքով կանգնելով մեր պետության սահմաններին: 
  Աստծո առաջնորդությամբ, թող որ յուրաքանչյուրս մեր գործին ծառայենք խաղաղ պայմաններում: 
Փա՛ռք մեր երկրին: 
Փա՛ռք մեր զինված ուժերին:
Աստված պահապան բոլորիս։