Հայոց բանակի 30-ամյակը Վաղարշապատում

Տոներ և հիշատակի օրեր
28.01.2022

Բանակի օրվան նվիրված միջոցառումները Վաղարշապատ համայնքում մեկնարկեցին ծաղկեպսակի խոնարհմամբ եւ ծաղկեդրմամբ Արցախյան պատերազմների ընթացքում կյանքը զոհած հերոս զավակների հիշատակը հավերժացնող հուշակոթողներում` համայնքապետարանի հարակից պուրակում, Զվարթնոց թաղամասի զոհվածների պանթեոնում եւ Ոսկեհատ համայքում։
Այնուհետ, Կոմիտասի անվան մշակութի պալատում տեղի ունեցավ համաքաղաքային հանդիսավոր միջոցառում, որին մասնակից դարձան նաեւ Վաղարշապատի թիվ N զորամասի զինծառայողները:
Հայոց բանակը եղել եւ մնում է մեր պետականության պահպանման, մեր անվտանգության գլխավոր երաշխավորն ու ապավենը։

Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ
Շնորհավոր տոնդ, հայ զինվոր

Լուսանկարներ

Նորություններ