Հարգելի՛ բնակիչներ,
Մեր համայնքը մասնակցելու է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին: 
Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների եւ մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման:
 Ծրագրին մասնակցության նպատակով ձեւավորվում է ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ: 
  Եթե ունեք խմբին անդամակցելու ցանկություն եւ ծրագրային գաղափարներ, մինչեւ 2022թ. փետրվարի 2-ը կարող եք դիմել համայնքապետարան՝ ձեր տվյալներն ու առաջարկներն ուղարկելով press@ejmiatsin.am էլեկտրոնային հասցեով:
Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝   0231 5 36 63 ներքին՝ 530 հեռախոսահամարով: