Ձնամաքրման աշխատանքները՝ Վաղարշապատում

Բարեկարգում
20.01.2022

Այս գիշեր՝ հունվարի 20-ին, ձյան տեղումներին զուգահեռ, մեկնարկել են քաղաքի բանուկ երթեւեկելի եւ երկրորդային ավտոճանապարհների ձնամաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքները: Բնակարանային կոմունալ վարչության ենթակայության ներքո գտնվող ձնամաքրող տեխնիկան նախապես բերվել էր պատրաստ վիճակի. բուն ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են ժամը 3:30-ից:
Վաղ առավոտյան, ժամը 5:30-ից ձնամաքրման աշխատանքներին է միացել նաեւ Բարեկարգում տնօրինությունը՝ անվտանգ երթեւեկություն ապահովելով նաեւ հետիոտների համար: Մայթերի մաքրման աշխատանքներում ներգրավված են եղել ինչպես մարդուժ՝ թիակներով, այնպես էլ հատուկ՝ ձնամաքրող տեխնիկա՝ 3 միավոր: Մայթերի մաքրման աշխատանքները կազմակերպվել են նախ առավել բանուկ փողոցներում, ապա՝ երկրորդային նշանակության:
Երթեւեկությունն առավել անվտանգ դարձնելու գործում մեծ է նաեւ վարորդների դերը. հորդորում ենք երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Աշխատանքներն այժմ էլ ընթացքի մեջ են:

Լուսանկարներ

Նորություններ