Այս գիշեր՝ հունվարի 20-ին, ձյան տեղումներին զուգահեռ, մեկնարկել են քաղաքի բանուկ երթեւեկելի եւ երկրորդային ավտոճանապարհների ձնամաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքները:  Բնակարանային կոմունալ վարչության ենթակայության ներքո գտնվող ձնամաքրող տեխնիկան նախապես բերվել էր պատրաստ վիճակի. բուն ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են ժամը 3:30-ից: 
  Վաղ առավոտյան, ժամը 5:30-ից ձնամաքրման աշխատանքներին է միացել  նաեւ Բարեկարգում տնօրինությունը՝  անվտանգ երթեւեկություն ապահովելով նաեւ հետիոտների համար:  Մայթերի մաքրման աշխատանքներում  ներգրավված են եղել ինչպես մարդուժ՝  թիակներով, այնպես էլ հատուկ՝  ձնամաքրող տեխնիկա՝ 3 միավոր:  Մայթերի մաքրման աշխատանքները կազմակերպվել են նախ առավել  բանուկ փողոցներում, ապա՝  երկրորդային նշանակության: 
 Երթեւեկությունն առավել անվտանգ դարձնելու գործում մեծ է նաեւ վարորդների դերը. հորդորում ենք երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: 
 Աշխատանքներն այժմ էլ  ընթացքի մեջ են: