ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ 460 ԳԵՐԽՆԱՅՈՂ «LED» ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐ

Բարեկարգում
20.04.2020

Էջմիածնի քաղաքապետարանը ձեռք է բերել 460 գերխնայող 50 եւ 100 Վտ հզորությամբ «LED» լուսատուներ:

Այս լուսատուները ապահովում են առավել լավ եւ ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող լուսավորություն:

Նոր ձեռք բերված լուսատուներով կփոխարինվեն քաղաքի կենտրոնական փողոցների լուսատուները՝

Մ.Մաշտոց,
Խորենացի,
Վազգեն Առաջին,
Վռամ Կոստանյան,
Արարատյան
Կամո:

Կենտրոնական փողոցներում սպիտակ գույնի փոխարեն ներդրվում է նեյտրալ գույնի լույսերով լապտերներ՝ երթեւեկության համար առավել հարմարավետ լուսավորության ապահովման համար:

Թվարկված փողոցներում փոխարինված «LED» լուսատուներով ժամանակակից արտաքին լուսավորություն կապահովվի՝

Անդրանիկ,
Արամ Մանուկյան,
Չարենց 1-ին եւ 2-րդ թաղամասերում (սեփական սեկտոր)
Արագածի 2-րդ զանգվածում (Զվարթնոց քոթեջներ),
Զվարթնոց գյուղի մի քանի փողոցներում:

Լուսատուներով երկկողմանի լուսավորություն կապահովվի նաեւ Պատկանյան փողոցում:

Նորություններ