Տեղեկատվություն՝ հանրային քննարկում անցկացնելու մասին

Այլ
12.01.2022

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, 2022 թվականի հունվարի 14-ին, ժամը 14:30-ին Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում՝ «Վաղարշապատ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ:
Հանրային քննարկման ընթացքում հնչեցված առաջարկություններն ու դիտողությունները կդիտարկվեն եւ հնարավորության ու համապատասխանության դեպքում կներառվեն նախագծում:
Ակնկալում ենք մեր համաքաղաքացիների մասնակցությունը:
Նախագիծը կարող եք գտնել կից փաստաթղթերում:

Կից փաստաթուղթ

Նորություններ