«Ժամանակը ժամանակի մեջ» անհատական ցուցահանդեսի ժամանակավոր ցուցադրություն՝ Պատմաազգագրական թանգարանում

Մշակույթ
10.01.2022

Էջմիածնի թանգարաններում պարբերաբար ցուցադրման են ներկայացվում հայ ու համաշխարհային ստեղծագործողների աշխատանքներ։ 2022 թվականի առաջին ժամանակավոր ցուցադրությունը բացվեց Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում. ժամանակակից նկարիչ Ծովինար Թադեւոսյանի «Ժամանակը ժամանակի մեջ» անհատական ցուցահանդեսը, որը ներառում է նկարչի վերջին տարիների աշխատանքները (թվով 36 աշխատանք), շուրջ մեկ շաբաթ բաց կլինի այցելուների համար։
Առանձնակի հետաքրքրական է նկարերից մեկի պատմությունը, որն այժմ գտնվում է Շուշիում։
Ցուցահանդեսի բացումն ուցեկվեց գինու համտեսով եւ դասական երաժշտության ելեւէջներով, ներկա էին արվեստի ներկայացուցիչներ, արվեստասեր քաղաքացիներ։
Էջմիածնի պատմաազգագրական թանգարանը հարուստ է պատմական յուրահատուկ ու անգին նմուշներով։ Իսկ ժամանակավոր ցուցահանդեսները, որոնք հաճախ հյուրընկալում է թանգարանը, ավելի են մեծացնում թանգարանի հանդեպ զբոսաշրջիկների եւ տեղացիների հետաքրքրությունը, այն դարձնելով մեր քաղաքի ամենից հաճախ այցելվող կետերից մեկը։

Լուսանկարներ

Նորություններ