Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
01.01.2022

Վաղարշապատ համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Շնորհավորում եմ ամենքիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք զարգանալ:
2021 թվականը բարդ տարի էր, հետպատերզմյան տարի, սակայն մեզ հաջողվեց դիմակայել մարտահրավերներին եւ ամրապնդել զարգացման այն կայուն հիմքերը, որոնք նախանշել եւ ձեռնարկել էինք նախորդ տարիներին: Հպարտությամբ եմ փաստում, որ մեր համաքաղաքացիների գիտակից վերաբերմունքի արդյունքում այս տարի եւս մենք կարողացել ենք գերակատարել տարվա բյուջեն, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքի բնակչությանը:
2022-ի ծրագրերը եւս շատ են: Ինձ համար, մեր թիմի համար պարտավորեցնող է վստահության քվեն, որ հերթական անգամ ստացանք էջմիածնեցուց։ Քաղաքային իշխանության, իմ ղեկավարած թիմի անունից խոստանում եմ, որ անելու ենք ամեն հնարավորն ու երբեմն էլ՝ անհնարը, որ Վաղարշապատ համայնքն առավել զարգանա ու գեղեցկանա:
Սիրելի՛ համաքաղաքացիներ, հայրենակիցներ,
Մաղթում եմ, որ տարին հաջողակ լինի, բոլորիդ ընտանիքներին երջանկություն բերի, կատարվեն բոլորի բարի իղձերը։ Առողջություն բոլորիս եւ խաղաղություն մեր երկրին։
Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Հարգանքներով՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար
Դիանա Գասպարյան

Լուսանկարներ

Նորություններ