Մեկնարկեց ձմեռային զորակոչը

Այլ
20.12.2021

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնող տղաները բանակ զորակոչվեցին ՀՀ ՊՆԶ եւ ԶՀԾ Վաղարշապատի բաժանմունքից:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:
Մարզպետը, շնորհակալություն հայտնելով նորակոչիկների ծնողներին՝ իրենց որդիներին հայրենասիրության ոգով դաստիարակելու համար, հայրենիքի սահմանների պաշտպանությանը մեկնող տղաներին կյանքի նոր մեկնարկող փուլում հաջողություն ցանկացավ, ընդգծելով, որ մեր երկիրն այսօր ունի ամուր, քաջարի ու հայրենանվեր զինվորների կարիքը:
Համայքապետ Դիանա Գասպարյանը, միանալով մարզպետի խոսքին, խաղաղ ծառայություն մաղթեց նորակոչիկներին: Իր խոսքն ուղղելով իրենց որդիներին բանակ ճանապարհող մայրերին, համայնքապետը ցանկացավ, որ մայրական ոգին ուժ տա զավակներին այս երկու տարվա ընթացքում:
Օրհնության կարգ կատարեց գնդերեց Տեր Գյուտ քահանա Գալստյանը, իր աղոթքում խաղաղություն հայցելով Հայաստան եւ Արցախ աշխարհին, եւ անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորներին:
Նորակոչինկները դեպի զինվորական կենտրոնական հավաքակայան մեկնեցին բարձր տրամադրությամբ եւ հայրենիքի սահմանները պաշպանելու եւ ամուր պահելու բարձր գիտակցումով:

Լուսանկարներ

Նորություններ