Հանդիսավոր արարողությամբ Դիանա Գասպարյանը ստանձնեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը

Այլ
18.12.2021

Հանդիսավոր արարողությամբ Դիանա Գասպարյանը ստանձնեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվելով ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների` պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։

2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններով Վաղարշապատի ավագանին ձևավորել են երեք ուժեր՝ երկու կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: Մանդատները բաշխվել են ըստ հետևյալի`
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 15 մանդատ,
«Էջմիածին» կուսակցությունների դաշինք՝ 10 մանդատ,
«Հայրենատէր» կուսակցություն՝ 2 մանդատ:

Լուսանկարներ

Նորություններ