Զվարթնոց թաղամասում բացվեց քաղաքի առաջին մեծ մարզահրապարակը

Սպորտ
14.12.2021

Նժդեհ եւ Մհեր Անդրիասյան եղբայրների նախաձեռնությամբ ու ջանքերով սկիզբ դրվեց քաղաքում մարզական հրապարակների ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա խթանելու քաղաքում սպորտի եւ առողջ ապրելակերպի զարգացմանը։ Մարզահրապարակում տեղադրված սպորտային սարքերը արտադրվում են հենց Նժդեհ եւ Մհեր Անդրիասյան եղբայրների կողմից՝ Էջմիածնում։
Մարզահրապարակի բացմանը ներկա էր համայնքապետ Դիանա Գասպարյանը։ Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ մարզահրապարակների եւ խաղային հրապարակների կառուցումը համայնքապետարանի նախանշած ծրագրերից է, որը սկսելու է կյանքի կոչվել 2022 թվականից. նմանօրինակ մարզահրապարակներ կկառուցվեն քաղաքի այլ հատվածներում եւս։ Արտադրողները խոսատացան աջակցել այս նախաձեռնությանը:
Այս մարզական հրապարակը նախատեսված է 10 տարեկանից բարձր անձանց համար: Հետագայում նախատեսվում է կառուցել առավել փոքր տարիքի երեխաների համար նախատեսված խաղային մարզահրապարակներ: Ընկերությունը զբաղվում է նաեւ մարզասարքերի արտահանմամբ:

Լուսանկարներ

Տեսանյութ

Նորություններ