Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է

Մշակույթ
08.10.2021

Հոկտտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը. տոնի խորհրդով, քաղաքապետ Դիանա Գասպարյանն այցելել է Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան, հանդիպում ունեցել գրադարանների աշխատակիցների հետ, շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ, գրադարանին նվիրել գրքեր՝ պահանջված գրականության ցանկից։ Մասնագիտական տոնի առթիվ գրադարանի ֆոնդը համալրվել է նաեւ նվիրատուների շնորհիվ:
Էջմիածնի կենտրոնական գրադարանն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը, եւ, մեկտեղելով երկու տոները, գրադարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանն այսօր գրադարանի հավատարիմ ընթերցողներին է հանձնել խորհրդանշական հուշանվերներ։

Լուսանկարներ

Նորություններ