Հոկտտեմբերի 7-ին  նշվում է Գրադարանավարի օրը. տոնի խորհրդով, քաղաքապետ Դիանա Գասպարյանն  այցելել է Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան, հանդիպում ունեցել  գրադարանների աշխատակիցների հետ, շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ, գրադարանին նվիրել գրքեր՝ պահանջված գրականության ցանկից։ Մասնագիտական տոնի առթիվ գրադարանի ֆոնդը համալրվել է նաեւ նվիրատուների շնորհիվ: 
 Էջմիածնի կենտրոնական գրադարանն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը, եւ, մեկտեղելով երկու տոները, գրադարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանն այսօր գրադարանի հավատարիմ ընթերցողներին է հանձնել խորհրդանշական հուշանվերներ։