Էջմիածնի եւ Արզամասի համայնքապետերը կնքեցին փոխգործակցության համաձայնագիր

Արտաքին կապեր
08.10.2021

Էջմիածին համայնքի 2706-ամյակի քառօրյա մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի յոթին` Ռուսաստանի Արզամաս համայնքի հետ փոխգործակցության, բարեկամական եւ մշակութային կապերի հաստատման մասին համաձայնագիր ստորագրմամբ։
Սույն համաձայնագրով կողմերը համագործակության ուղիներ կստեղծեն մշակութային, առեւտրային, տնտեսական եւ գիտատեխնիկական ոլորտներում։
Համայնքապետերը կարեւորել են երկու քաղաքների միջեւ ստեղծող բազմակողմ կապերի անհրաժեշտությունն ու հնարավոր հեռանկարները, խոսել Արզամասի հայ համայնքի կյանքից եւ գործունեությունից:
Էջմիածին ժամանանած պատվիրակությունը` գլխավորությամբ քաղաքապետ Ալեքսանդր Շչյոլոկովի, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ շրջայց է ունեցել քաղաքի կրթական ու մշակութային հաստատություններում, ծանոթացել կրթական համակարգին, քաղաքի պատմությանն ու պատմամշակութային վայրերին։
Պատվիրակությունն ավելի վաղ այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Լուսանկարներ

Նորություններ