Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը քաղաքի տոնի առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
08.10.2021

Սիրելի´ էջմիածնեցի,
Այսօր մեր սիրելի քաղաքի, հայոց հոգեւոր մայրաքաղաքի տոնն է՝ 2706-ամյակը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի տոնի կապակցությամբ:
Հարգելի´ էջմիածնեցիներ, ձեռք ձեռքի տված մենք կառուցելու ենք մեր երազանքների Էջմիածինը: Հավաստիացնում եմ ձեզ, թերեւս ինքներդ էլ տեսնում եք, որ քաղաքապետարանի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում, որ մեր քաղաքն օրեցօր գեղեցկանա: Այս ուղղությամբ դեռ շատ ու շատ անելիք ունենք:
Եկեք այսօրվանից է՛լ ավելի անկեղծ սիրենք մեր քաղաքը, փայփայենք, լինենք սրտացավ եւ հոգատար մեր քաղաքի հանդեպ: Մեր քաղաքն արժանի է այդ սիրուն:
Տոնդ շնորհավոր Էջմիածին, տոնդ շնորհավոր մեր սուրբ քաղաք, աշխարհի բոլոր հայերի հոգեւոր մայրաքաղաք:

Հարգանքներով` Էջմիածին համայնքի ղեկավար՝ Դիանա Գասպարյան

Նորություններ