Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորանքը Ուսուցչի օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
05.10.2021

Կրթելը մասնագիտություն չէ, կոչում է, առաքելություն:
Շնորհավորում եմ Ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ, Ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Այս տոնը ոչ միայն վերհուշի առիթ է, այլեւ խոնարհումի. գլուխ եմ խոնարհում Ձեր առջեւ, հարգելի՛ ուսուցիչներ:
Մաղթում եմ, որ լինեք գնահատված, զինվեք համբերատարությամբ եւ հոգատարությամբ, քանի որ մեր երկրի ապագան մեծապես կախված է նաեւ ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից:

Էջմիածին համայնքի ղեկավար՝ Դիանա Գասպարյան

Նորություններ