Արամ Մանուկյան թաղամասի բարեկարգման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականից. առաջնային լուծվել է ջրահեռացման (կոյուղի) հիմնախնդիրը, արդիականացվել է արտաքին լուսավորության ցանցը: 2020 թվականին ասֆալտապատվել է այս թաղամասի գլխավոր փողոցներից մեկը, իսկ այս տարի՝ ասֆալտապատման 2021 թվականի հսկայածավալ ծրագրով, ասֆալտապատվում է թաղամասի եւս 2 փողոց: 2022-ին, արդեն իսկ հաստատված ծրագրով, հիմնովին կասֆալտապատվի եւս 1 փողոց:
Մինչ բուն ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը, ասֆալտապատվող փողոցներում կատարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ տեղադրվել են եզրաքարեր, կատարվել են հարթեցման աշխատանքները, բարձրացվել են դիտահորերը:
Ինչպես եւ խոստացել էինք՝ Արամ Մանուկյան թաղամասը քայլ առ քայլ դարձնելու ենք քաղաքի ամենաբարեկեցիկ թաղամասերից մեկը: