Այս տարի Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ է ընդունվել շուրջ 500 երեխա

Կրթություն
02.09.2021

Թիվ 10 «Շուշան» մանկապարտեզում սեպտեմբերի մեկը սաների երկու խումբ դիմավորեց լիովին վերանորգված ու կահավորված խմբասենյակներում:
Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի հետ համատեղ ներդրմամբ է կատարվել վերանորգման աշխատանքները՝ ընդգրկելով նաեւ բուժքրոջ եւ մանկավարժի սենյակները, իսկ խմբասենյակների գույքը, ինչպես նաեւ ներքնակները եւ երեխաների զարգացմանը նպաստող դիդակտիկ խաղերը տրամադրել է Focus on Children Now - FCN կազմակերպությունը: Քաղաքապետարանն իր հերթին է անհրաժեշտ խաղալիքներով համալրել խմբասենյակները:
Քույր քաղաքի Իսի լե Մուլինոյի հետ այս մանկապարտեզի բարեկարգման ծրագրերն ունեն տարիների պատմություն. 2016թ. դեկտեմբերի 29-ին կնքված համագործակցության պայմնագրով մինչ այսօր թիվ 10 մանկապարտեզում Իսի լե Մուլինոյի աջակցությամբ կատարվել են նաեւ հետեւյալ աշխատանքները՝
տանիքի հիմնանորոգում,
սանհանգույցների հիմնանորոգում,
խոհանոցի վերանորոգում,
արտաքին նոր, մետաղապլաստե դռների եւ պատուհանների տեղադրում,
տնօրերին աշխատասենյակի վերանորոգում: Համագործակցության շարունակությունը 2-րդ մասնաշենքի վերանորոգումն էր:
Վերանորոգված մասնաշենքի բացումը կատարվեց օրհության կարգով:
Ներկա էին քաղաքապետ Դիանա Գասպարյանը, համայնքապետարանի Կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը:
Մանկապարտեզի շենքի ամբողջական շահագործումը թեթեւացրել է ընդունելության հերթերը՝ հնարավորություն տալով ավելի մեծ թվով երեխաների ընդունելություն կազմակերպել առավել սեղմ ժամկետում:
Այս տարի Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ է ընդունվել շուրջ 500 երեխա:

Լուսանկարներ

Նորություններ