Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
01.09.2021

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ:
Գիտելիքի կարեւորությունն անվիճելի է, այն աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքն է:
Սիրելի´ դպրոցականեր, ուսանողներ, գիտելիքի ձեռքբերման ձգտումը դարձրեք ձեր կյանքի գերագույն արժեքներից մեկը, դարձեք մեր պետության հենարանը:
Օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում դեպի դպրոց. սիրելի´ առաջին դասարանցիներ, կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ:
Հարգարժա´ն ուսուցիչներ,
Ձեզնից է կախված, թե ինչ գիտելիքներ են ստանալու մեր երեխաները, ինչ սկզբունքներով են առաջնորդվելու մեծ կյանքում եւ թե ինչպես են վերաբերվելու մեր երկրին: Իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր անձնուրաց աշխատանքի համար:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններով լի ուսումնական տարի:

Էջմիածին համայնքի ղեկավար՝ Դիանա Գասպարյան

Նորություններ