Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ:
   Գիտելիքի կարեւորությունն անվիճելի է, այն աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքն է: 
   Սիրելի´ դպրոցականեր, ուսանողներ, գիտելիքի ձեռքբերման ձգտումը դարձրեք  ձեր կյանքի գերագույն արժեքներից մեկը, դարձեք մեր պետության հենարանը: 
  Օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում դեպի դպրոց. սիրելի´ առաջին դասարանցիներ, կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ:
  Հարգարժա´ն ուսուցիչներ,
Ձեզնից է  կախված, թե ինչ գիտելիքներ են  ստանալու մեր  երեխաները, ինչ սկզբունքներով են առաջնորդվելու մեծ կյանքում եւ թե ինչպես են վերաբերվելու մեր երկրին: Իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունն եմ  հայտնում Ձեզ՝ Ձեր անձնուրաց աշխատանքի համար: 
   Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններով լի ուսումնական տարի:
Էջմիածին համայնքի ղեկավար՝ Դիանա Գասպարյան