Թիվ 10 «Շուշան» մանկապարտեզում կվերաբացվի 2 խմբասենյակ

Կրթություն
31.08.2021

Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի հետ համատեղ ներդրմամբ թիվ 10 «Շուշան» մանկապարտեզում ամբողջովին վերանորոգվել է 1 գործող եւ եւս 1՝ նախկինում չգործող խմբասենյակ, ինչը, նոր ուսումնական տարվանն ընդառաջ, կապահովի առավել մեծ թվով երեխաների ընդունելություն՝ կրճատելով կուտակված հերթը:
Համատեղ ներդրումային ծրագրով հիմնանորոգվել են նաեւ բուժքրոջ եւ մանկավարժի սենյակները, երեխաների հանդերձասրահը:
Վերաբացվող խմբասենյակների եւ հանդերձասրահի գույքը, տրամադրել է Focus on Children Now - FCN բարեգործական կազմակերպությունը: Առաջիկա օրերին կազակերպությունը մանկապարտեզին կհատկացնի նաեւ ներքնակներ եւ երեխաների զարգացմանը նպաստող դիդակտիկ խաղեր:
Բուժքրոջ եւ մանկավարժի սենյակների կահավորումը կատարվել է քաղաքապետարանի միջոցներով:

Լուսանկարներ

Նորություններ