Ապօրինի տաղավարի ապամոնտաժում Սբ. Մ Խորենացի փողոցում

Բարեկարգում
27.08.2021

Սբ. Մ. Խորենացի փողոցում ապամոնտաժվել է համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում ապօրինի, հանրային շահի անտեսմամբ տեղադրված տաղավարը:
Ապամոնտաժումը կատարել են Էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության աշխատակիցները: Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցել են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:
Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները լինելու են շարունակական:
Էջմիածնի քաղաքապետարանը հորդորում է հարգել օրենքը, զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից՝ առաջարկելով ինքնակամ ապամոնտաժել ապօրինի տաղավարներն ու շինությունները:

Լուսանկարներ

Տեսանյութ

Նորություններ