Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկում են. 
  Հարգելի՛ համաքաղաքացիներ, 
  Օգոստոսի 23-ից կմեկնարկի Բաղրամյան փողոցի հիմնանորոգումը, որն իրականացվում է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով: 
  Հաշվի առնելով Բաղրամյան փողոցի ծանրաբեռնվածությունը, աշխատանքները կընթանան փուլային տարբերակով եւ փողոցը կփակվի հատվածաբար. 
1-ին փուլ՝ Խորենացի փողոցից մինչեւ Բաղրամյան 16 շենք
2-րդ փուլ՝ Բաղրամյան 16 շենքից մինչեւ Բաղրամյան 22 շենք
3-րդ փուլ՝ Բաղրամյան 22 շենքից մինչեւ Սպանդարյան փողոց
  Շինարարական աշխատանքների ողջ ընթացքում Թումանյան փողոցի Պատկանյան-Բաղրամյան եւ Դանղյան փողոցի միակողմանի հատվածների երթեւեկությունը կկազմակերպվի երկկողմանի: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: 
———————————————————
Հիշեցնենք, որ 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Էջմիածնում կատարվելու են հետեւյալ աշխատանքները՝ 
 Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում
 Բաղրամյան փողոցի մայթերի հիմնանորոգում՝ սալիկապատմամբ
 Սբ. Մովսես Խորենացի փողոցի հիմնանորոգում (ջրահեռացման համակարգի կառուցում, ասֆալտապատում)
 Արամ Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու կառուցում