Ներդրումային նոր ծրագիր՝ Էջմիածնում

Այլ
16.08.2021

Քաղաքային ենթակառուցվածքներում ներդրումների ներգրավման եւ նորարարությունների իրականացման նպատակով Էջմիածնի համայնքապետարանը բաց եւ պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների եւ անհատների հետ, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ համայն հայության հոգեւոր կենտրոն Էջմիածնի զարգացման գործում:
Ուրախ ենք տեղեկացնել, որ երեկ մեր քաղաքի Ալավերդյան 8 հասցեում բացվեց նոր հյուրանոցային եւ ռեստորանային համալիր, որը ոչ միայն կապահովի նոր աշխատատեղեր, այլ նաեւ կստեղծի կոլորիտային միջավայր եւ հաճելի ժամանցի կազմակերպման հնարավություն ինչպես մեր քաղաքի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար:
Հարկ ենք համարում նշել, որ շինությունը որն այսուհետ կծառայի որպես ռեստորանային համալիր, ընդգրկված է Էջմիածին քաղաքի պատմամշակութային հուշարձանների ցանկում: Այն ամբողջությամբ ամրակայվել եւ վերականգնվել է ճիշտ նույն տեսքով՝ պատմական միջավայրի պահպանությամբ: Այսպիսով, ներդրումային այս ծրագրով լուծվել է նաեւ մեր քաղաքում պահպանված պատմամշակութային շինություններից մեկի պահպանման խնդիրը:
Նպատակ ունենալով համապատասխան ոլորտներում ապահովել անհրաժեշտ ներդրումներ՝ մենք խրախուսում ենք համայնքապետարան-մասնավոր հատված համագործակցության հաստատումը եւ ընդլայնումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

Լուսանկարներ

Նորություններ