Քաղաքապետ Դիանա Գասպարյանի ուղերձը՝ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
15.08.2021

Հայ Առաքելական եկեղեցին նշեց Աստվածածնի Վերափոխման տոնը:
Աստվածածնի Վերափոխման տոնն առավելապես ընդգծում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի հանգամանքը. որդու՝ Հիսուս Քրիստոսից հետո Մարիամ Աստվածածինն ապրեց 12 տարի եւ այդ տարիներին շարունակեց ծառայել Աստծուն, իսկ Վերափոխումից հետո դարձավ բարեխոս մեզ համար:
Խորհրդանշական է, որ այս տարի Աստվածածնի Վերափոխման տոնը համընկել է Էջմիածնի քույր քաղաք Հադրութի վերածննդի տոնի հետ. գլուխ եմ խոնարհում բոլոր որդեկորույս մայրերի առաջ, որոնց որդիները քաջաբար ընկան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի: Հավատացած եմ՝ մեր հաղթանակների օրը դեռ գալու է, մեր ազգը կարող է կառուցել ուժեղ Հայաստան:
Մենք այսօր խնդրում ենք Աստվածամոր բարեխոսությունը մեզ, մեր ընտանիքների, մեր զավակների, մեր Հայրենիքի եւ մեր Եկեղեցու համար:

Նորություններ