Ասֆալտապատման լայնամասշտաբ աշխատանքներն ընթացքի մեջ են

Բարեկարգում
28.07.2021

Էջմիածնում ընթացքի մեջ են 2021 թվականի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները։ Արդեն իսկ ասֆալտապատվել են Զվարթնոց թաղամասի Թորամանյան եւ Այվազովսկի փողոցները, այժմ ընթացքի մեջ են Արամ Մանուկյան 1-ին թաղամասի այգուն հարող երկու փողոցների ասֆալտապատման եւ եզրաքարերի տեղադրման աշխատանքները։ Վերոնշված փողոցները հիմնադրման պահից եղել են հողապատ եւ առաջին անգամ են ենթարկվում հիմնանորոգման։
Նշենք, որ այս տարվա ասֆալտապատման ծրագիրը բացառիկ է` փողոցների ընդգրկման թվով եւ ներդրված միջոցներով. Աշխատանքներն ընդգրկում են շուրջ 10 հա (հեկտար) մակերեսով տարածք, ներդրման ծավալը կազմում է 750 միլիոն դրամ։
Առաջիկայում ասֆալտապատվելու են Հունան Ավետիսյան, Թորոս Ռոսլին (նախկին՝ Լիսիցյան), Գրիգոր Նարեկացի, Վարդան Մամիկոնյան (հատված), Կոմիտաս փողոց (2 հատված), Ա. Մանուկյան 1-ին թաղամասի եւս մեկ փողոց, Վիկտոր Համբարձումյան (նախկին Լոմոնոսով) 1-ին փակուղին, Ֆրանց Վերֆել (նախկին Շոլոխով) փողոցը, թիվ 2 երաժշտական դպրոցի հետնամասի ճանապարհը, Ս. Մովսես Խորենացի 0,2, 4, 22, 24, 26 շենքերի բակերը, Լեոնիդ Ազգալդյան (նախկին Վռամ Կոստանյան) թիվ 3 եւ 5 շենքերի բակերը, Սբ. Գրիգոր Լուսավորիչ (նախկին Կամո) թիվ 2, 2Ա, եւ 4 շենքերի բակերը, Շահումյան 69, 71, եւ 73, Սբ. Մ. Մաշտոց թիվ 8Ա, 8Բ, 8Գ եւ 8Վ, Արագածի զանգված թիվ 16 շենքի բակը, Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը, Րաֆֆու (նախկին Մռավյան) փողոցը, Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը, Եկմալյան փողոցը, Արագածի 2-րդ զանգվածի փողոցներ, Տերյան 1-ին փակուղին:

Ելնելով հաստատված նախագծի ծավալից, ասֆալտապատման աշխատանքները կատարվում են 2 փուլով.

Ըստ այդմ՝ Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը, Րաֆֆու (նախկին Մռավյան) փողոցը, Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը, Եկմալյան փողոցը, Արագածի 2-րդ զանգվածի փողոցները, Տերյան 1-ին փակուղին եւ Արամ Մանուկյան 1-ին թաղամասի թվով 1 փողոց կասֆալտապատվեն 2-րդ փուլով՝ 2022 թվականին։

Հիշեցնենք, որ բացի այս ծրագրից հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ Էջմիածնում կատարվելու են նաեւ 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով, որով նախատեսված են հետեւյալ աշխատանքները՝ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում, Բաղրամյան փողոցի մայթերի հիմնանորոգում՝ սալիկապատմամբ, Սբ. Մովսես Խորենացի փողոցի հիմնանորոգում (ջրահեռացման համակարգի կառուցում, ասֆալտապատում), Արամ Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու կառուցում։

Լուսանկարներ

Նորություններ