Էջմիածինն ու Ալմելոն (Նիդերլանդների Թագավորություն) դարձան քույր քաղաքներ

Արտաքին կապեր
30.06.2021

Հունիսի 29-ին Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը Ալմելոյի իր գործընկերոջ` Արյեն Խերիտցնի հետ ստորագրեց Էջմիածին ու Ալմելո քաղաքաների միջեւ համագործակցության փոխհամաձայնության հուշագիր:
Հուշագիրը նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջեւ փոխշահավետ բարեկամական համագործակցությունը մի շարք ոլորտներում` զբոսաշրջություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ եւ այլն։ Սույսով կողմերը գործնական քայլեր կնախաձեռնեն ճանաչողական փոխայցերի, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ մասնագետների միջեւ գործուներության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելու համար։
Հուշագրի հեռավար ստորագրմանը մասնակցում էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Տիգրան Բալայանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, երկու քաղաքների ավագանու անդամները։
Էջմիածինը Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքն է, որը համագործակցության հուշագիր է ստորագրում Նիդերլանդների թագավորության որևէ քաղաքի հետ: Նիդերլանդների թագավորության ամենահայաշատ՝ Ալմելո քաղաքի հետ համագործակցության հետաքրքիր ուղղություններ արդեն իսկ նախանշվել են, և ձևավորված աշխատանքային խումբն անելու է ամեն ինչ, որպեսզի երկու քաղաքների միջև կապերը կրեն գործնական և փոխշահավետ բնույթ:

Լուսանկարներ

Տեսանյութ

Նորություններ