Երեխաների պաշտպանության միջազգային օրն Էջմիածնում անցավ վառ ու լուսավոր գույներով, պայծառ տրամադրությամբ։
Կոմիտասի անվան մշակույթի պալատի հարակից Մարիանե այգում ողջ օրը տեղի ունեցան տարատեսակ միջոցառումներ` համերգային ծրագիր Էջմիածնում գործող երգի եւ պարի խմբերի մասնակցությամբ, կավճանկարչություն, փուչիկներից կերպարների պատրաստում, պղպջակներով ծրագիր՝ Ալիսան Հրաշքների աշխարհում հեքիաթի հերոսների հետ, տարաբնույթ խաղեր, թիմային մրցույթներ, էստաֆետաներ, գիտական ծրագիր Հարրի Փոթերի մոտիվներով, աճպարարություն։
Օրն ամփոփվեց մուլտֆիլմի բացօթյա դիտմամբ։