ՄԱՉԱՆԵՆՑ ՏԱՆՆ ԱՄՓՈՓՎԵՑ ՔԱՌՕՐՅԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԸ

Մշակույթ
24.05.2021

«Հայ Միասնության խաչ» ԲՄՀԿ-ում քառօրյա մշակութային սիմպոզիումն ամփոփվեց Մաչանենց բերդաքաղաքի հռչակմամբ։
Չորս օրերի ընթացքում տեղի են ունեցել «Պոետն ու գինին» գրական սիմպոզիումը, թատերական ներքին փառատոն, գինու գիտաժողով։ Վերջին օրը տեղի ունեցավ Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հռչակման արարողությունը, որին ներկա էին ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն, ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի երկրորդ տեղակալ Մարիա Կորոտինան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը եւ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը, Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ, մշակութասեր քաղաքացիներ։
Ողջույնի խոսք հղեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը եւ «Հայ Միասնության խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին հանձնեց նախարարության ոսկե մեդալ՝ հայ մշակույթի զարգացման եւ հանրայնացման գործում ունեցած ավանդի համար։
Միջոցառման ընթացքում հանձնվեցին Մաչանենց մշակութային բերդաքաղաքի առաջին անձնագրերը, վկայականներ տրվեցին «Պոետն ու գինին» առաջին գրական սիմպոզիումի մասնակից պոետներին։

Լուսանկարներ

Նորություններ