ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐ

Մշակույթ
23.05.2021

Էջմիածնի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցում տեղադրվեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում զոհված, դպրոցի նախկին սաներ Կամո Լոկյանին եւ Սամվել Մանասերյանին նվիրված խաչքար։
Խաչքարի բացման պատիվը վերապահվեց սահմանապահ զորքերի փոխգնադապետ Հուսիկ Մարտիրոսյանին եւ դպրոցի շրջանավարտ, վերջին պատերազմի ընթացքում վիրավորում ստացած Գեւորգ Համբարձումյանին:
Խաչքարի օրհնության կարգը կատարվեց Արտակ ավագ քահանա Սիմոնյանի ձեռամբ։
Տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրած պատերազմի ընթացքում նահատակված բոլոր հերոսներին։ Ներկա էին նրանց հարազատները, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը, Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը, Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։
Դասարանները, որտեղ սովորել են Կամոն ու Սամվելը, վերակոչվեց նրանց անվամբ։
Խաչքարի հեղինակը Ռուբիկ Նալբանդյանն է։

Լուսանկարներ

Նորություններ